Բաթումիի Ս. Ամենափրկիչ հայկական եկեղեցին 2010

06.09.2010

Բաթումիի Ս. Ամենափրկիչ հայկական եկեղեցին կառուցվել է 1887 թ.: Ինչպես հազարավոր հայկական եկեղեցիներ, այս մեկը եւս դժվար ճակատագիր է ունեցել. խորհրդային շրջանում փակվել եւ վերածվել է պահեստի, 1959թ. դարձել է աստղադիտարան: 1995 թ. հայ համայնքի ջանքերով սկսվում է եկեղեցու վերանորոգումը: Այն վերաբացվում է 2000 թ.: Այսօր Ս. Ամենափրկիչը Բաթումիում բնակվող շուրջ 8000 հայերի հոգեւոր կենտրոնն է: