Արևելքի Ասորի եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

30.10.2019

Հոկտեմբերի 28-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելքի Ասորի եկեղեցու պատվիրակությանը: Հայոց հայրապետին փոխանցվեց Պատրիարքի և Եկեղեցու Սուրբ Սինոդի անունից գրություն, որով պաշտոնապես տեղեկացվում է, որ Իրաքի Էրբիլում քաղաքում 2019թ. մայիսի 13-19-ը տեղի ունեցած Սինոդի ժողովի ժամանակ Արևելքի Ասորի եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: