Արևային ֆոտովոլտային կայան Մայր Աթոռում

07.06.2017

Սուրբ Գայանե եկեղեցու հարակից 2հա հողատարածքում մինչև տարեվերջ կտեղադրվի 1 մեգավատ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Իսկ Մայր Աթոռի տարածքում արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են: «Եղիցի լույս» ծրագրի նախաձեռնությունը «Թունյան» հիմնադրամինն է, որը և հոգում է ամբողջ ֆինանսական ծախսերը: