Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրը
24.11.2020
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և նախագահ Արմեն Սարգսյանի կոչով նոյեմբերի 22-ը հայտարարվել էր արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Ամերիկայից մինչև Ավստրալիա արձագանքել են Մայր Աթոռի կոչին: Հայկական բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագից հետո կատարվել են հիշատակի արարողություններ: