Արցախի համար համերգ և հանգանակություն Բրազիլիայի հայոց թեմում

18.12.2023

Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ մայր եկեղեցու կամարների ներքո Արցախին նվիրված համերգային երեկո անցկացվեց: Հնչեցին հոգևոր երգեր՝ թեմապատկան «Երիտասարդաց Ձայն» մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ: Երեկոյի ընթացքում կազմակերպվել էր նաև հանգանակություն Արցախի ժողովրդին օգնելու նպատակով: