Արցախի թեմում աջակցություն է տրամադրվել վետերանների, հաշմանդամների ու բազմազավակ ընտանիքների
13.07.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Արցախի թեմին 12,5 միլիոն ՀՀ դրամ է տրամադրել, որով պարենային փաթեթներ են պատրաստվել Հայրենական մեծ պատերազմի վետերանների 150 ընտանիքի, Արցախյան պատերազմի առաջին կարգի 154 հաշմանդամի, ինչպես նաև Շուշիի շրջանի բազմազավակ 94 ընտանիքի: