Արցախի թեմի վերաբացման 25-ամյակը

07.10.2014

Վարագա սուրբ խաչի տոնին հանդիսավորությամբ նշվեց Արցախի թեմի վերաբացման 25-ամյակը: Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ գեր. Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին նաեւ ԼՂՀ նախագահ Բակոս Սահակյանը, Արցախյան ազատամարտի հերոսներ եւ ուխտավորներ տարբեր երկրներից: Արցախի թեմի առաջնորդ գեր. Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում եւ «Ոսկե արծիվ» շքանշան: