Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակի ունի իր անունն ու խորհուրդը, որը ստացել է օրվա ավետարանական ընթերցվածքի գլխավոր առակներից եւ դրվագներից: Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման, որն իր անունը ստացել է մարդու` դրախտից արտաքսվելու հինկտակարանյան պատմությունից: