Արտաքսման կիրակի. պատարագ Ս. Գայանե վանքում

02.03.2023

Պահքի ընթացքում պատարագներն անցկացվում են փակ վարագույրով, հաղորդություն և մաս չի բաժանվում: Այդ օրերին պատարագի քարոզը վերաբերում է օրվա խորհրդին: Սուրբ Գայանե վանքում պատարագի արարողությանը մասնակցեց նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արտաքսման կիրակին հաջորդում է Բուն բարեկենդանին և խորհրդանշում է դրախտային լիությունից ու բարիքներից զրկվելը: