Արմավիրի թեմում տեղի ունեցավ նոր եկեղեցու հիմնարկեքի արարողություն

30.03.2011

Մարտի 28-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի ձեռամբ կատարվեց Արմավիր մարզի Բերքաշատ գյուղի նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին եկեղեցու բարերար պրն. Խաչատուր Խաչատրյանը եւ Ուկրաինայում Հայոց առաջնորդ Գրիգորիս արքեպ. Բունիաթյանը: Եկեղեցու շենքի կառուցումը կավարտվի 2012 թ. գարնանը: