Արգենտինայի ՀԸԲՄ Կանանց կոմիտեն Մայր Աթոռում
03.10.2017
Հոկտեմբերի 1-ին Արգենտինայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Տիկնանց միության անդամները` գլխավորությամբ միության ատենապետուհի Մարթա Էմիրյանի, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Միության անդամները հանդիպում ունեցան Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ: