Արգենտինայի ՀԲԸՄ կանանց հանձնախումբն այցելեց Մայր Աթոռ

10.10.2012

Արդեն 4-րդ տարին է` ՀԲԸՄ-յան Արգենտինայի տիկնանց հանձնախումբը այցելում է Հայաստան, ծանոթանում հայրենիքի պատմամշակութային ժառանգությանը,այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հյուրընկալվում Վեհափառ Հայրապետին: Արգենտինայի հայ համայքը կազմակերպված եւ օրինակելի համայնք է, որտեղ գործում են 8 հայկական վարժարան, կիրակնօրյա դպրոցներ: Մայրաքաղաք Բուենոս-Այրեսում լույս են տեսնում «Շարժում», «Արմենիա», «Սեւան», «Կամք» պարբերականները: