Արարատ ամսագրի 150-ամյակին նվիրված գիտաժողով Մայր Աթոռում

24.12.2018

Դեկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մայր Աթոռի գիտական հսկան» թեմայով գիտաժողով՝ նվիրված «Արարատ» ամսագրի 150-ամյակին: «Արարատ» ամսագիրը` հիմնադրված 1868 թվականին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաջին պաշտոնական հայագիտական պարբերականն էր Կովկասում, որը մեծապես նպաստել է գիտության զարգացմանը: