Արարատյան շաբաթը հագեցած եկեղեցական տոնակատարություններով է անցել

04.06.2024

Երկուշաբթի եկեղեցին նշեց Ս. Հռիփսիմյանց կույսերի տոնը, որով ազդարարվեց Արարատյան շաբաթվա սկիզբը: Մայիսի 28-ին եկեղեցին տոնեց Գայանյանց կույսերի հիշատակությունը: Հայոց Հայրապետը եկեղեցականների թափորի ուղեկցությամբ գանձատնից դուրս բերեց Ս. Գայանեի մասունքարանը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար: Մայիսի 30-ին՝ Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք բերվեցին սրբերի մասունքները: Գրիգոր Լուսավորչի վիրապից դուրս գալու հիշատակության օրն այս տարի նշվեց հունիսի 1-ին: Խոր Վիրապ վանական համալիր բերվեցին սրբի մասունքները և տոնական պատարագ մատուցվեց: