Ավստրալիական պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
17.07.2013
2012թ. Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ: Հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի յոթ հոգուց բաղկացած պատվիրակությանը, որի անդամները մեծապես նպաստել էին բանաձեւի ընդունմանը: Պատվիրակությանն ուղեկցում էր Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Վաչե Ղահրամանյանը: