Ավետման տոնը Կարբիում

11.04.2016

Ավետման տոնը նաեւ Ս. Աստվածածնի անունը կրող բոլոր եկեղեցիների ուխտի օրն է: Այս առիթով, Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. Պատարագ, որին մասնակցում էին նաեւ հայոց բանակի զինվորներ: Ս. Պատարագի ավարտի կատարվեց Հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների: