Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
14.03.2022
Մարտի 7-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ժողովականներն անդրադարձան Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքներին: Քննարկվեցին Արցախի սրբավայրերի պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը: ԳՀ խորհուրդը մտահոգությամբ անդրադարձ կատարեց ռուս-ուկրաինական հակամարտությանը և Ուկրաինայի հայության առջև ծառացած մարտահրավերներին։