ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ` Թաղման կարգ-2014
22.04.2014
Ավագ Ուրբաթը Հիսուսի չարչարանքների ու խաչելության հիշատակության խորհուրդն ունի: Այդ օրը նշվում է նաեւ Հիսուս Քրիստոսի խաչից իջեցման եւ թաղման հիշատակը: Սուրբ Էջմիածնում պատրաստվում է եկեղեցու մանրակերտը` ամբողջությամբ ծաղիկներով ծածկված. այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի ծաղկյալ գերեզմանը: Գերեզմանը եկեղեցականներից եւ հավատացյալներից բաղկացած թափորի ուղեկցությամբ պտտեցվում է տաճարի շուրջը: