Ավագ ուրբաթ՝ Խաչելություն եւ Թաղում-2016
30.03.2016
Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան եւ թաղման հիշատակության խորհուրդն ունի: Այս ամենը խորհրդանշող արարողություններ կատարվեցին հայկական բոլոր եկեղեցիներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ծաղիկներով զարդարված գերեզմանը եկեղեցական թափորի ուղեկցությամբ տարվեց Մայր Տաճարի բակ: