Ծաղկազարդից մինչեւ Սուրբ Հարության տոնն ընկած ժամանակահատվածը կոչվում է Ավագ Շաբաթ: Ավագ կամ Մեծ Շաբաթը մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին յոթ օրերի ուսուցումների, չարչարանքների, մահվան եւ հրաշափառ հարության պատմությունն է: