Ավագ Շաբաթ

31.03.2015

Ծաղկազարդից մինչեւ Սուրբ Հարության տոնն ընկած ժամանակահատվածը կոչվում է Ավագ Շաբաթ: Ավագ կամ Մեծ Շաբաթը մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին յոթ օրերի ուսուցումների, չարչարանքների, մահվան եւ հարության պատմությունն է: Այն այս տարի սկսում է մարտի 29-ին եւ կավարտվի ապրիլի 4-ի երեկոյան, երբ կմատուցվի Ս. Հարության ճրագալույցի պատարագը: