Ավագ շաբաթվա և Զատկի արարողությունների առաջիկա իրադարձությունները

04.04.2012

Սուրբ Զատիկին նախորդող` Ավագ Շաբաթը այս տարի սկսվեց ապրիլի 2-ին: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը: Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը: Ապրիլի 7-ի երեկոյան Ճրագալույցի պատարագով կավարտվի Ավագ Շաբաթը, եւ համայն մարդկությանը կտրվի Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը: