ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. Ոտնլվա-2014

18.04.2014

Ապրիլի 17-ին ` Ավագ հինգշաբթի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Վեհափառ Հայրապետը ծունկի եկավ, լվաց եւ յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով: