Ավագ հինգշաբթի` Խավարման կարգ

18.04.2017

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: