Աստվածաշունչ մատյաններ` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին և Վնասվածքաբանության գիտական կենտրոնին

11.08.2020

Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնը Աստվածաշունչ մատյաններ նվիրեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին, որը նույնպես վերապրոֆիլավորվել և ծառայում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժմանը: