Աստվածամոր վերափոխման տոնական պատարագ և խաղողի օրհնություն Մայր Աթոռում
16.08.2022
Սուրբ Մարիամ Աստվածածնի ննջման, ապա՝ երկինք վերափոխման հիշատակությունը Հայ առաքելական եկեղեցին այս տարի նշեց օգոստոսի 14-ին: Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի, պատարագեց Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Տոնական պատարագի ավարտին եկեղեցականների հանդիսավոր թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրդատ բաց խորան, կատարվեց խաղողօրհնեքի արարողություն: