Առաքյալների տոնին Գանձատնից դուրս է բերվել Սուրբ Գեղարդը

02.12.2019

Նոյեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնին պատարագ մատուցվեց Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում: Գանձատնից դուրս բերվեց համաքրիստոնեական սրբություն համարվող Գեղարդը: