Առաջին Հանրապետության տոնը Մայր Աթոռում

29.05.2015

Մայիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հանրապետության տոնի առթիվ, կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն: Միեւնույն ժամանակ Մայր Աթոռի Ս. Վարդան եւ Ս. Հովհաննես մկրտարանում տեղի ունեցավ հայոց բանակի 13 զինվորների մկրտություն, որոնք ստացան մայիսյան հերոսամարտերի մարտիկների անունները: