Առաջին անգամ Նորքի Հայորդյաց տան սաները ակադեմիական թատրոնի բեմում բաց դաս են ներկայացրել

24.06.2024

Նորքի հայորդյաց տունը «Նարեկ» պարային դպրոցի և «Արմեններ» հարվածային գործիքների համույթի տարեվերջյան բաց դասն անցկացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում։ Համերգային ելույթը նվիրված է եղել «Նարեկ» պարային դպրոցի գործունեության 35-ամյակին: Հայորդյաց տան սաները ակադեմիական թատրոնի բեմում բաց դաս առաջին անգամ են ներկայացնում: