Աջակցություն վիրավորում ստացած զինվորներին
21.06.2018
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հիմնադրամի օժանդակությամբ 2016 թվականի ապրիլից Հնդկաստանում բուժվում և պրոթեզավորում են ստանում Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս վիրավորում ստացած զինվորները: