Ապրիլ 24-ին նվիրված միջոցառումներ Հայ Եկեղեցու թեմերում

29.04.2014

Ապրիլի 24-ին Հայաստանում եւ Սփյուռքում կազմակերպվեցին բազմապիսի միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին: Հիշատակի միջոցառումներ անցկացվեցին Սոֆիայում, Մոսկվայում, Թբիլիսիում եւ աշխարհի այլ քաղաքներում` պահանջելով Թուրքիայից ճանաչել եւ դատապարտել 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը: