Ապրիլ 24-ը Մայր Աթոռում

29.04.2014

Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության հիշատակության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգիստ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների համար: