Ապրիլի 7-ին` Մեծ Պահքի Գալստյան կիրակի օրը, Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ:

10.04.2019

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակիի խորհուրդը` կոչ է համբերության, բարեպաշտության, պարկեշտության, որովհետև ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ հրաշափառ Գալստյանը:Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է եւ միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: