Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի
18.09.2012
Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցին IV դար է թվագրվում: Այն եռանավ բազիլիկ է` կառուցված Ապարանի սեւ տուֆով: Եկեղեցին հայտնի է նաեւ Քասաղի բազիլիկ անունով, քանի որ գտնվում է Քասաղ գետի մոտակայքում:Եկեղեցու հոգեւոր հովիվը Տ. Վիրապ քհն. Ղազարյանն է:Այն հիմնովին վերանորոգվել է 2001 թ. Շաքլյան եւ Նահիկյան ընտանքնեի կողմից: