Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի եկեղեցու վերաօծումը

02.09.2012

Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Կառուցումից ի վեր եկեղեցին չէր նորոգվել:Եկեղեցու ամբողջական նորոգումը եւ զանգակատան կառուցումն իրականացվեց 2011-2012 թթ. Օթարի Հակոբյանի եւ Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ: Օգոստոսի 25-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տ.Մկրտիչ եպս. Պռոշյանի ձեռամբ կատարվեց եկեղեցու օծման արարողությունը: