Անկախության տոնին Մասյացոտնի թեմն ուխտագնացություն է կազմակերպել Լաջանիստի Սպիտակ վանք

25.09.2024

Թեմի առաջնորդը, հոգևորականներն ու 120-ից ավելի երիտասարդներ շուրջ 3 կիլոմետր ոտքով անցնելով ճանապարհի դժվարությունները՝ հասել են խոնարհված, 13-14 դար թվագրվող սրբատեղի: Թեմը հաճախ է ուխտագնացություններ կազմակերպում խոնրահված այս եկեղեցի, Օրբելյանների ժամանակաշրջանի սրբավայրը աղբյուրներում Ս. Աստվածածին է հիշատակվում, սակայն սպիտակ գույն ունենալու պատճառով մարդիկ նաև Սպիտակավանք են կոչել: Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ Հնագիտության ինստիտուտի մասնագետները 2021 թվականից այս տարածքում պեղումներ են իրականացնում: