Այցելություն Կրթության եւ գիտության նախարարություն

08.12.2014

Դեկտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն գերշ. Տ. Վարդան եպս.Նավասարդյանի, եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների, այցելեց ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտին վերաբերող մի շարք կարեւոր խնդիրներ: