Այցելություն՝ Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոց

13.10.2014

Էրեբունի համայնքի հոգեւոր հովիվ Տ. Զգոն քհն. Աբրահամյանը կոնսերվատորիայի սաների հետ այցելել են Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոց, որտեղ սովորում են տեսողության հետ կապված տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ: Հյուրերը երեխաներին բաժանեցին նվերներ, քաղցրավենիք, գրենակակն պիտույքներ եւ հանդես եկան երաժշտական ներկայացմամբ: