Այրվել է Հաղպատավանքի վանատունը

12.06.2019

Հունիսի 8-ին, ժամը 19-ի սահմանում խոշոր հրդեհ է բռնկվել Հաղպատի վանական համալիրում: Դեպքի վայր մեկնած ԱԻՆ հրշեջ-փրկարարական չորս ջոկատներին երկար ժամանակ չի հաջողվել մարել կրակը: Ըստ հաղորդված տեղեկության, հրդեհը սկսվել է էլեկտրալարի կարճ միացումից: Այրվել է Հաղպատավանքի վանատունը: