Այս տարի 600 արցախցի երեխա է մասնակցել ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարին

24.12.2024

«Նաիրի» ճամբարը 2020թ. պատերազմից հետո է սկսել գործել։ Ամեն տարի հարյուրավոր Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ և մայրեր են հանգստանում Հանքավանում և Ծաղկաձորում գործող հանգստյան տներում: Պատերազմի սթրեսը թոթափելու համար մասնակիցների հետ տարբեր մասնագետներ են աշխատում: Նաիրի» ճամբարը կշարունակի գործել նաև 2025 թվականին, գրանցումները կսկսվեն հունվարից: