ԱՄՆ հայ ուխտավորները Մայր Աթոռում

12.07.2017

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի երիտասարդաց միության «Ծառայություն Հայաստանին» և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի երիտասարդաց միության «Առաքելություն դեպի Հայաստան» կամավորական ծրագրերի մասնակիցներին՝ ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի և Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Զաքարյանի: