ԱՄՆ հայոց արևմտյան թեմում կայացել է մայրենի լեզվի ուսուցիչների համաժողով

13.08.2024

Հայաստանից, Հնդկաստանից, Եվրոպայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգների երկու թեմերից համաժողովին միացել են 100-ից ավելի ուսուցիչներ։ Մասնագետները ներկայացրել են դասավանդման մեթոդական և գնահատման խնդիրները, Թումանյանի, Զոհրապի, Շանթի և այլ գրողների ստեղծագործությունները, արևելահայ և արևմտահայ նոր և նորագույն գրականության հնարավոր լեզվական և այլ ազդեցություններն ու առանձնահատկությունները։