ԱՄՆ արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները ստացել են պետական արտոնագիր

23.07.2024

ԱՄՆ արևմտյան թեմի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը սփյուռքի պատմության մեջ առաջին անգամ, ստացել է պետական արտոնագիր ԱՄՆ Արևմտյան դպրոցների և քոլեջների միության կողմից (WASC)։ Շուրջ մեկամյա ուսումնասիրություններից հետո որոշումը կայացրել է կազմակերպության ամառային հանձնաժողովի հատուկ նիստը։ «Փոքրիկ հրեշտակներ» մայր դպրոցը ներառում է թեմի տարբեր եկեղեցիներում գործող կրթական հաստատությունները` Փասադենայից մինչև Սան ֆրանցիսկո և Արիզոնա: Այս շաբաթօրյա հաստատություններում սովորում է շուրջ 1500 աշակերտ։