Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց նորընծա ծայրագույն վարդապետին

28.03.2017

Մարտի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին, որին վերջերս էր Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տրվել ծայրագույն վարդապետության աստիճան: Նորին Սրբությունն այս առիթով Հայր Զաքարիայի կուրծքը զարդարեց ծայրագույն վարդապետական ականակուռ լանջախաչով: