Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների հարցը
20.05.2024
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Նրանք քննարկել են հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների, Արցախի բռնազավթման ու հայաթափման, արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։