Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպեց ուխտավորների հետ

06.07.2018

Հունիսի 30-ին Հայ եկեղեցու տարբեր թեմերից ծխական համայնքի անդամներ, ուխտավորներ իրենց հոգևոր առաջնորդների հետ վաղ առավոտից ժամանում էին Մայր Աթոռ՝ ստանալու Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությունը: Հայրապետը նախ ընդունեց Շիրակի, Գեղարքունյաց, Գուգարաց թեմերի ուխտավորներին: