Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է «Կրոնները հանուն խաղաղության» միության պատվավոր նախագահ
07.10.2019
Օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն առաջադրվել և աշխարհի 125 երկրների ու տարբեր կրոնական համայնքների 700 պատվիրակների կողմից ընտրվել է միության պատվավոր նախագահ: