Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին
02.09.2019
Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին՝ առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: