Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քարվաճառի շրջանի դպրոցականներին

27.09.2016

Սեպտեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի Քարվաճառի շրջանի հինգ գյուղերից 24 դպրոցականների, ում Հայոց Հայրապետն Արցախ այցի ժամանակ Դադիվանքում հրավեր էր ուղղել այցելել Մայր Աթոռ: