Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Մշակույթի նախարարին

25.09.2017

Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արծարծեց նաև Վրաստանում հայկական եկեղեցիների և մշակութային արժեքների կարգավիճակին առնչվող հարցեր: